«Առավոտ» թերթը գրում է. ««Հայաստանի հետ կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանում են»,-մեզ հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետաձգման փաստից այսպիսի հետեւություն արեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:
Հիշեցնենք, որ 2015-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը արդեն երրորդ անգամ է հետաձգվում: Պարոն Ենոքյանը վրդովվելով նշեց. «ՀՀ-ն ցույց է տվել, որ ՀԱՊԿ-ում ոչ թե ինքն է որոշում ընդունող, այլ իր հանդեպ որոշում ընդունող են»:
Ըստ Աղասի Ենոքյանի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչեւ ՀՀ-ի հերթն անցնի, լինի այլ պետության հերթը, կամ այնքան ժամանակ, մինչեւ որոշումներն ընդունելու մեխանիզմները փոխվեն, եւ ակնհայտ կդառնա, որ ոչ թե ՀԱՊԿ-ի ընդհանուր որոշումներ են ընդունվում, այլ Պուտինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում