Հասարակություն 

Սուրբ Զատկի տոնը Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցու բակում

Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցու բակում են նշել Սուրբ Հարության տոնը` Զատիկը: Առավոտյան մատուցված Սուրբ Պատարագից հետո, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի աջակցությամբ եկեղեցու բակում կազմակերպված տոնական միջոցառման շրջանակում, Պատարագի բոլոր մասնակիցներին բաժանվել է ներկված և օրհնված ձվեր` տոնին բնորոշ ձվախաղը հենց եկեղեցու բակում կատարելու նպատակով:


Միջոցառումն ուղեկցվել է նաև տոնական համերգային ծրագրով, որին իրենց մասնակցությունն են բերել վարչական շրջանի հ. 5 մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերն ու անհատ կատարողները:

Նույն շարքից