Հասարակություն 

Բելոռուսն Արցախում եղած բլոգերին կարող է հանձնել Ադբեջանին

analitik.am

Ադրբեջանում Բելոռուսի դեսպան Գենադի Ախրամովիչը չի բացառել, որ Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող է արտահանձնվել Ադրբեջանին, եթե ադրբեջանական կողմի դիմումը օրինական լինի:

Ավելի վաղ Լապշինն Ադրբեջանի դիմումի համաձայն Մինսկում ձերբակալվել էր: Նա գտնվում է ադրբեջանական տխրահռչակ սև ցուցակում, քանի որ այցելել է Արցախ, ինչից հետո եղել է նաև Ադրբեջանում:

Բելոռուսի դեսպանը  նշել է, որ նախկինում նման դեպքեր եղել են, որ իր երկրի իշխանությունները դիմումի համաձայն արտահանձնեն օրինախախտներին երկրորդ երկրի:

Նույն շարքից