Քիմ Քարդաշյանը, նրա մայրը՝ Քրիս Ջենները, ու Քարդաշյան կլանի այլ անդամներ ուղևորվում են Հայաստան։ Us Weekly-ն հաստատում է՝ ռեալիթի շոուի աստղի ընտանիքը նախնիների երկիր վայրէջք կկատարի այս շաբաթ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ողջ ընտանիքը, բացի Քենդալ Ջեններից, ուղևորվում է։ 8-օրյա ուղևորությունը կնկարահանվի Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի համար, սակայն նրանք անհամբերությամբ սպասում են տեսախցիկների օբեկտիվներից դուրս հանգիստը վայելելուն։
«Նրանք իսկապես հպարտ են իրենց ժառանգությամբ և ցանկանում են լավ ժամանակ անցկացնել այնտեղ»,- ասել է աղբյուրը։ Դեռևս հայտնի չէ՝ Քորթնիի ամուսինը կմիանա՞ նրանց։ Դեռևս որոշված չէ զույգի 3 երեխաների ճամփորդությանն առնչվող հարցը։
Քիմը որոշ ժամանակ առաջ է սկսել պատրաստվել այդ ճամփորդությանը, և նույնիսկ այդ առիթով մազերի գույնն է մգեցրել։
Նշվում է, որ Քիմի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, կմիանա կնոջն ու դստերը Հայաստան ուղևորության ժամանակ։