ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի հարավային ափը գրոհել է հարյուրավոր շնաձկներից բաղկացած վտառը` մարդկանց համար ահասարսուռ տեսարան ստեղծելով:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, բացառիկ տեսարանը պատահմամբ ֆիքսել է լուսանկարիչ Ջոն Մասունը, ով այդ պահին թռչելիս է եղել այդ շրջանով:
Մասունի խոսքով՝ շնաձկներն ափից գտնվել են մի քանի մետր հեռավորության վրա: Երիտասարդ լուսանկարիչն ուշագրավ կադրերը ներբեռնել է համացանց` հարցնելով օգտատերերին ծովային գիշատիչների նման մեծ հավաքի պատճառը:
Մասնագետները տեղեկացրել են, որ տարվա այս եղանակին սկսվում է Carcharhinus limbatus կոչվող մոխրագույն շնաձկների միգրացիան ու բեղմնավորման շրջանը:


