Հասարակություն 

Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով  փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի և Վայքի ճանապարհներին  խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մ:

Բաղրամյանի, Դիլիջանի, Վայքի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին  և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ - տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական  նշանակության մյուս ավտոճանապարհները  բաց են:

Նույն շարքից