Հասարակություն 

ՊՆ-ն կազմակերպում է զոհված ազատամարտիկների հարազատների այցելություն «Եռաբլուր»

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.

Երթուղի 1-ին`

Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ) - 16-րդ թաղամաս – 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) – Հալաբյան փողոց (Թումո կենտրոն) – Մարզահամերգային համալիր – Լենինգրադյան փողոց – Մալաթիա շուկա - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Դավիթաշենի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից:

Երթուղի 2-րդ`

Նոր Նորքի 2-րդ զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ) - Ավանի թաղապետարան – մետրո Երիտասարդական – կինոթատրոն «Ռոսիա» - Քաղաքապետարան - «Կիլիկիա» ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Նոր Նորքի 2-րդ զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Նոր Նորքի զանգվածից (Երևան Սիթի սուպերմարկետ):

Երթուղի 3-րդ`

Էրեբունի փողոց (շուկա) - Արցախի փողոց - «Հայրենիք» կինոթատրոն – մետրո Գործարանային (նախկին Բանվորի արձանի տարածք) - «Գարեգին Նժդեհ» հրապարակ – Արտաշիսյան փողոց (նախկին Ծերեթելի) - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Էրեբունի փողոց:

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Էրեբունի շուկայի մոտից:

Նույն շարքից