Հասարակություն 

Դստեր՝ Քերի Ֆիշերի մահվանից մեկ օր անց մահացել է Դեբի Ռեյնոլդսը

analitik.am

Դստեր՝ հայտնի դերասանուհի Քերի Ֆիշերի մահվանից մեկ օր անց մահացել է նաև դերասանուհի Դեբի Ռեյնոլդսը: Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով վերջինիս որդուն՝ Թոդի Ֆիշերին:

Նշվում է, որ 84-ամյա Ռեյնոլդսը որդու հետ դստեր հուղարկավորության հարցերով զբաղվելիս վատ է զգացել, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ժամեր անց մահացել է:

Նույն շարքից