Գլխավոր Հասարակություն 

ՎՏԲ-ի վերաբերյալ ոչ մի սուտ տեղեկություն Անին չէր հրապարակել. Արթուր Դանիելյան

analitik.am

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պատվերով հոդված գրողների դեմ բողոքողները պիտի սկզբից հանրությանը ներկայացնեն, թե իրենք ինչ են արել, որ քաղաքական մշակույթը հասնի այն մակարդակի, որտեղ այդ լրագրողներին հանրությունը ինքստինքյան կվտարի դաշտից, կամ առնվազն կառհամարի:

Ես իհարկե չեմ հավատում, որ 4րդ իշխանությունը կարող է լիովին անկախ լինել: Այն, ամեն դեպքում, պիտի աշխատավարձ ստանա, մեր նման փոքր շուկաներում այդ աշխատավարձը չի կարող միայն գովազդից լինել:

Բարեբախտաբար նման հոդվածագիրները վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում միայն հոգեբանական ճնշումների են ենթարկվում: Ռուբիկ հակոբյանի դեպքը, ինչքան էլ դատապարտելի է, բայց էլի, մեծ հաշվով, հոգեբանական բռնություն էր: Սեդրակյանի և այլոց դեպքերը նույնպես:

Ընդ որում, ես քաջատեղյակ եմ, թե ինչքան են որոշ ազդեցիկ քաղաքացիներ ապարդյուն դիմել Բաղրամյանի համապատասխան վարչություն՝ պահանջելով սանձել անպարկեշտ ԶԼՄ-ներին: Միայն մեկ դեպք եմ հիշում, որ պետական ապարատը վերջ ի վերջո ֆիզիկապես բռնություն կիրառեց լրագրողի նկատմամբ՝ Անալիտիկի Անիի:

Անիին, ով իմիջիայլոց իմ ընտանիքի անդամների դեմ էլ էր արշավ սկսել, ազատ են արձակելու, որովհետև շորթման ոչ մի իրեղեն ապացույց իր վրա չկա, բայց երբ կազատեն, դեռ անհայտ է: Իմ համար ցավալին այն է, որ մեր համակարգը դիմադրեց տեղական օլիգարխիայի դեմ, բայց չկարողացավ դիմադրել ռուսական համակարգի դեմ: Եթե ՎՏԲ-ի վերաբերյալ հոդվածները չլինեին, Անիին չէին ձերբակալի: Էլ ավելի ցավալի է այն փաստը, որ ՎՏԲ-ի վերաբերյալ ոչ մի սուտ տեղեկություն Անին չէր հրապարակել: Իր սխալը անփութությունն էր, մի փոքր ավելի հմուտ լրագրողական հետաքննություն անելու դեպքում ՎՏԲ-ի վերաբերյալ այնպիսի փաստեր էին առաջ գալու, որ լրագրող նստեցնելով, նրանք դժվար «պրծնեին»:

Հ.Գ. Հակոբյանին սենց, թե նենց բոլորը ամոթանք տվին: Հասկանում եմ, որ Ռ.Հակոբյանի ասուլիս բոյկոտելը բեսամթ սոլիդարության նշան ա, բայց ստեղ մարդուն մի տարի ա պահում են առանց ապացույց: Բայց, որ դուխներդ հավաքեք, մարդա մի 100 գրամ գցեք, ՎՏԲ-ին պատասխանի կանչեք, կարող ա լրագրողներին սկսեն մարդու տեղ դնել:

Նույն շարքից