Հասարակություն 

Ավարտվել է սպորտային մարմնամարզության Երևանի 2016թ. պատանեկան առաջնությունը

analitik.am

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել սպորտային մարմնամարզության Երևան քաղաքի 2016թ. պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել են Երևան և Վաղարշապատ քաղաքների մանկապատանեկան մարզադպրոցների 40 պատանի մարզիկներ: Առաջնությունն անցկացվել է 6 մրցաձևից` երեք պատանեկան կարգերով:

Երևանի քաղաքապետի տեղակալը շնորհավորել է առաջնության մասնակիցներին, մաղթել հաղթանակներ նաև հանրապետական ու միջազգային մրցասպարեզներում: Հաղթող մարզիկները պարգևատրվել են համապատասխան կարգի դիպլոմներով, պատվոգրերով ու մեդալներով: Արամ Սուքիասյանը հատկանշել է, որ 2016-ը սպորտային մարմնամարզության հայկական դպրոցի համար բացառիկ նվաճումների տարի էր` վկայակոչելով հայ մարզիկների ձեռքբերումները հեղինակավոր մի շարք ստուգատեսներում:
Երևանի քաղաքապետի տեղակալը քաղաքապետի պատվոգրեր է հանձնել նաև 2016թ. Եվրոպայի, աշխարհի առաջնությունների հաղթող և մրցանակակիր, ինչպես նաև 31-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակից ՀՀ հավաքականի անդամ մարմնամարզիկներին։

Նույն շարքից