ԱՄՆ Սակրամենտո քաղաքում «Զատկի ձվի որսը», որը հայտնի խաղ է, որի ժամանակ հարկավոր է գտնել և հավաքել ձվերը, քաոսի է վերածվել: Միջոցառման կազմակերպիչները փորձել էին ամենամեծ միջոցառման ռեկորդ սահմանել՝ 500 000 ձու դնելով հազարավոր երեխաների համար:
Բայց միջոցառումը վերածվել է խառնաշփոթի, երբ ծնողներն են դաշտ մտել՝ «զինված» սեփական զամբյուղներով:






