Հասարակություն 

Արցախի Պաշտպանության բանակը հերքում է

analitik.am

Ի հավելումն մեր կողմից այսօր տարածված հաղորդագրության, որով հերքվել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն առ այն, թե իբր ղարաբաղյան կողմից Ակնայի ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, հրապարակում ենք Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայության այսօր նույն դեպքի մասին տարածած հաղորդագրությունը, որում հրդեհի պատճառ է նշվում էլեկտրալարերի կարճ միացումը: Ադրբեջանական քարոզչության շինծու էության մեջ համոզվելու համար առանց խմբագրման ու մեկնաբանության տվյալ դեպքի մասին ձեզ ենք ներկայացնում հետևյալ երկու հաղորդագրությունների բնագրերը, որոնցից մեկը հրապարակվել է ադրբեջանական <<AZERPRESS>>-ում, իսկ մյուսը՝<<Oxu.az>> կայքում:

Վերջում անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող այսօրինակ ապատեղեկատվությունների պրակտիկան դարձել է սովորական գործելաոճ, որի ամենաթարմ ապացույցներից մեկն էլ այսօր Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածում ձեռնարկված անհաջող դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձից հետո հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքն էր:

Նույն շարքից