Հասարակություն 

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

analitik.am

Դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 307 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 268-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 39 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 125 հեռախոսազանգ, որոնցից 123-ին լուծում է տրվել, իսկ 2-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նույն շարքից