Հասարակություն 

Ռուսաստան տեղափոխվել ցանկացող ներգաղթյալների համար թեստերը կբարդացվեն

Մոսկվայում մշակվել է Ռուսաստանում բնակության իրավունք ստանալ ցանկացող ներգաղթյալների համար ռուսերեն լեզվի, պատմության և իրավունքի հիմունքների բարդեցված թեստի առաջին տարբերակը: Այդ մասին «Известия» թերթին պատմել է Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանում (РУДН) օտարերկրյա ուսանողների հետ աշխատանքի գծով պռոռեկտրո Անժելա Դոլժիկովան:



Ռուսաստանի պատմության և իրավունքի հիմունքների վերաբերյալ թեստերում կհայտնվի հինգական նոր բաց հարց, որոնց պատասխանները օտարերկրացիները պետք է գրեն ինքնուրույն: Ռուսաստանում բնակվել ցանկացող օտարերկրացիների համար բառային իմացությունը կհասցվի նվազագույնը 1250 բառի, մինչդեռ աշխատանքային ներգաղթյալների համար այն կմնա նախկինում հաստատված 950 ռուսերեն բառը:

Ենթադրաբար, նոր ձևաչափով թեստը ներգաղթյալները կսկսեն հանձնել ողջ Ռուսաստանում 2015 թվականի հուլիսի 1-ից:  


Ինչպես հիշեցնում է թերթը, 2015 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում աշխատանքի թույլտվություն ստանալ ցանկացող բոլոր ներգաղթյալները պարտավոր են անցնել ռուսերեն լեզվի, իրավունքի հիմունքների և ռուսական պատմության համալիր թեստ և ստանալ քննությունն անցնելու մասին վկայագիր:

Նույն շարքից