Հասարակություն 

Հայաստանի Հաշտարարների Ինքնակարգավորվող Կազմակերպությունը պետական գրանցում է ստացել

analitik.am

Այսօր պետական գրանցում ստացավ ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված Հայաստանի Հաշտարարների Ինքնակարգավորվող Կազմակերպությունը (ՀՀ ԻԿԿ)։ Դեկտեմբերի 28-ին կայացած հիմնադիր ժողովի արդյունքներով հաստատվեց կազմակերպության կանոնադրությունը և ձևավորվեցին Դիտորդ Խորհուրդը, Վարքագծի Հանձնաժողովն ու Վերստուգիչ Ծառայությունը, ընտրվեց Կազմակերպության նախագահ։

ՀՀ ԻԿԿ հիմնադրումը նշանակալից ձեռքբերում է քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին։ Վեճերի լուծման այլընտրանքային այլ միջոցների շարքում հաշտարարությունն ունի իր ուրույն, օրեցօր լայն ճանաչում ձեռք բերող դերը։ Վստահ ենք, որ հաշտարարության զարգացումը Հայաստանի Հանրապետությունում կնպաստի հանրային իրավագիտակցության բարձրացմանը, արդարադատության մատչելիությանն ու ամրապնդմանը։

ՀՀ ԻԿԿ

Նույն շարքից