ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը դրական է ազդել ռուսաստանցի միլիարդատերերի կարողության վրա: Forbes ամսագրի տվյալներով, նոյեմբերին Թրամփի հաղթանակից հետո աշխարհի ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունն ավելացել է 29 միլիարդ դոլարով:
Պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ամենաշատը հարստացել են հենց Միացյալ Նահանգների հարուստները, իսկ ռուսաստանցիները՝ երկրորդ տեղում են: