Հասարակություն 

Ռուսական օդանավերը վտանգավոր իրավիճակներ են ստեղծում սիրիական օդում. The Wall Street Journal

Ամերիկացի օդաչուներն իրենց ռուսաստանցի գործընկերներին մեղադրում են Սիրիայի օդային տարածքում անվտանգության նորմերը խախտելու մեջ, այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Նրանք լրագրողներին պատմել են, որ Ռուսաստանի ռազմական օդանավերը չեն միացնում հատուկ ազդանշանները, որոնցով կարելի է ճանաչել վերջիններիս ով լինելը, չեն պատասխանում կոչերին և շատ հազվադեպ են փոխում իրենց ուղին:

«Մենք չգիտենք, թե ինչ են նրանք տեսնում, ինչ՝ չեն տեսնում: Մենք չենք ցանկանում, որ նրանք բախվեն մեզանից մեկին»,-ասել է ամերիկացի հրամանատարներից մեկը:

Մեկ այլ ամերիկացի օդաչու էլ նշել է, որ ռուսական օդաչուները շատ հաճախ հայտնվում են վտանգավոր հեռավորության վրա և թվում է թե նույնիսկ չեն էլ նկատում դա:

Նույն շարքից