Հայազգի երգչուհի Շերը, Քեթի Փերին, դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը և մի շարք այլ հայտնիներ կմասնակցեն կանանց բողոքի երթին, որն ուղղված է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեմ, հայտնում է Washington Examiner-ը:
Թերթը նշում է, որ երթը տեղի է ունենալու հունվարի 21-ին Վաշինգտոնում Թրամփի ինաուգուրացիայի հաջորդ օրը և կրելու է խաղաղ բնույթ:
Այդ նույն օրը նմանատիպ ավելի քան 150 միջոցառում տեղի կունենան ԱՄՆ շատ այլ նահանգներում: Օրինակ Յուտայում երթը գլխավորելու է դերասանուհի Չելսի Հենդլերը: