Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտոովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում էshamshyan.com–ը՝ ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հավածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են Mercedes մակնիշի 80 ԼՏ 900 համարանիշի և Mitsubishi մակնիշի 34 DR 274 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ արմատախիլ անելով մի քանի հաստաբուն ծառեր:
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն: