Քաղաքականություն 

Ֆրանկ Էնգելի խնդրանքով ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս մակարդակը

analitik.am

Հունվարի 9-ին նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ՀՀ ԱԳՆ-ում ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Եվրամիության հետ Հայաստանի գործընկերային հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին, շարունակվող ոլորտային երկխոսությանը և այլ հարցերի: Պատգամավորի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս մակարդակը և զարգացման հեռանկարները:

Ընդգծվել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի հետևողական իրականացման ու դրանց հանդեպ գործադիր և օրենսդիր մակարդակներում մշտական աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը:

Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքների վերացման ու բանակցային գործընթացի առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերի համատեքստում երկուստեք կարևորվել է հիմնախնդրի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում և եվրոպական հանրային կարծիքում իրազեկվածության բարձրացումը:

Մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ:

Նույն շարքից