Հասարակություն 

Պայթյուն Նոր Երզնկա գյուղում

Հունվարի 10-ին, ժամը 12.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 8-րդ փողոցի թիվ 14 տանը տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 1947 թ. ծնված Ն. Մ.-ի տանը հարակից օժանդակ կառույցում պայթել է փայտի ինքնաշեն վառարան:

Ն. Մ.-ը այրվածքներով հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ:

Պայթյունի հետևանքով վնասվել են օժանդակ կառույցի 2 դուռ և պատուհանները:

Նույն շարքից