Հասարակություն 

Հռոմի Ֆրանցիսկ պապը կրկին դատապարտել է քրիստոնյաների նկատմամբ կիրառվող բռնությունները

analitik.am

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը հերթական անգամ սուր քննադատության է ենթարկել ժամանակակից աշխարհում քրիստոնյաների հալածանքները։

Ավագ երկուշաբթի դիմելով հավատացյալներին՝ նա Վատիկանի առաքելական պալատում կոչ է արել ապահովել քրիստոնյա եղբայրների եւ քույրերի պաշտպանությունը, որոնց հալածում են, սպանում, գլխատում միայն այն պատճառով, որ նրանք քրիստոնյա են։ Հռոմի  Պապը այդ մարդկանց ժամանակակից նահատակներ է անվանել եւ ընդգծել, որ նրանց թիվը գերազանցում է քրիստոնեության առաջին դարերում նահատակվածների քանակը։

«Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը լուռ եւ անգործ չի հետեւի այդ անթույլատրելի հանցագործությանը, որը մարդու հիմնարար իրավունքների ոտնահարում է»,- ասել է Հռոմի Պապը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նույն շարքից