Հասարակություն Միջազգային 

Ռուսաստանը 10 տարով արգելել է իրավախախտ ներգաղթյալների մուտքը երկիր

analitik.am

Ռուսաստանի Պետդուման երրորդ ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որը 10 տարով արգելում է այն օտարերկրացիների մուտքը, որոնք խախտել են երկրում գտնվելու ժամկետը:

Օրինագծի համաձայն, Ռուսաստան մուտքի իրավունքից կզրկվեն «օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք Ռուսաստանում նախորդ անգամ գտնվելու ընթացքում երկրից դուրս չեն եկել եւ ռուսական տարածքում գտնվել են 280 օր անընդմեջ՝ օրենքով նախատեսված ժամկետի ավարտից հետո»: Նրանց համար, որոնց Ռուսաստանում գտնվելու ժամկետը գերազանցել է 6 ամիսը, 5-ամյա մուտքի արգելք է սահմանվում:

Ներկայում ավելի նվազ չափով խիստ միջոցներ են կիրառվում: Երեք տարի ժամկետով սահմանափակվում է այն օտարերկրացիների մուտքը, որոնք նախկինում գերազանցել են Ռուսաստանում կես տարին մեկ 90 օր մնալու թույլատրվող ժամկետը: 

Նույն շարքից