Քաղաքականություն 

Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար. Թիլերսոն

analitik.am

ԱՄՆ ապագա պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարծում է, որ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար, գրում է The Washington Post-ը:

Պարբերականի տեղեկություններով, այդ մասին Թիլերսոնը խոսելու է չորեքաբթի արտաքին գործերով սենատական հանձնաժողովում իր ելույթի ժամանակ:

«Ռուսաստանն այսօր սպառնալիք է, սակայն անկանխատեսելի չէ իր շահերն առաջ տանելու գործում»,-ասված է The Washington Post-ի հրապարակած փաստաթղթում:

Պարբերականը պնդում է, որ Թիլերսոնը խոսելու է Ուկրաինա ռուսական ներխուժման, սիրիակական կառավարությանն օգնելու և Մոսկվայի կողմից պատերազմ վարելու կանոնները խախտելու մասին:

Նույն շարքից