Հասարակություն 

Ապրիլի 1-ին աշխարհի ամենատարեց մարդ ճանաչված ամերիկուհին այսօր մահացել է

analitik.am

Հարյուր տասնվեց տարեկանում մահացել է Արկանզասի բնակչուհի Գերտրուդ Ուիվերը, ով ապրիլի 1-ին աշխարհի ամենատարեց մարդ էր ճանաչվել։ Նրանից հետո ամենատարեցն է համարվում 115-ամյա աֆրոամերիկուհի Ջերալին Թելին, գրում է Интерфакс-ը։

 


Ինչպես հայտնել են Silver Oaks ծերանոցից, որտեղ ապրել է Ուիվերը, կինն իմացել է, որ աշխարհի ամենատարեց մարդն է, և նրան դուր էր գալիս նման բացառիկ կարգավիճակը։ Ղեկավարության խոսքով՝ Ուիվերը պատասխանում էր զանգերին, նրա համար կարդում էին շնորհավորական բացիկները։

 


Ուիվերը հիվանդացել է շաբաթ և մահացել երկուշաբթի առավոտյան։ Երբ կնոջը հարցնում էին երկարակեցության գաղտնիքի մասին, նա պատասխանում էր, որ միշտ կերակուրն ինքն է պատրաստել և սիրել է բոլորին։

Նույն շարքից