Հասարակություն 

Վրաստանում կրակել են նախագահի փեսայի վրա

analitik.am

Թբիլիսիում հրազենային վնասվածք է ստացել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան՝ Մինդիա Գոգոչուրին: Այս մասին հայտնում են վրացական  ԶԼՄ-ները՝ հավելելով, որ տղամարդուն բժշկական օգնություն է ցուցաբերվել :

Գոգոչուրիի հրազենային վնասվածք ստանալու փաստը հաստատել են նաև երկրի ՆԳՆ-ում՝ հավելելով, որ հարուցվել են քրեական գործեր առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու և անօրինական կերպով  զենք կրելու հոդվածներով:

Նույն շարքից