Հասարակություն 

Microsoft-ն աշխատանքի կընդունի աուտիզմով հիվանդներին

analitik.am

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական հսկան մայիս ամսին կգործարկի նոր ծրագիր, որի նպատակն է աուտիզմով հիվանդների համար աշխատատեղեր ստեղծելը:

 


Ինչպես նշում է lenta.ru-ն, պիլոտային ծրագրի շրջանակում աուտիզմով հիվանդ մարդիկ ամբողջական դրույքով աշխատանքի կվերցվեն Ռեդմոնդ քաղաքում Microsoft-ի շտաբ-բնակարանում: Հայտնի է, որ սկզբում աշխատանքի կվերցվի 10 հոգի:

 


Նշվում է, որ այս հիվանդությամբ տառապողներն իրենց յուրահատուկ մաթեմատիկական կարողությունների, ինչպես նաև տեղեկությունը լավ հիշելու ունակության շնորհիվ կարող են զգալի օգուտ տալ ընկերության աշխատանքին:

 


Աղբյուրը մանրամասնում է, որ թեև այս մարդիկ դժվարությամբ են հաղորդակցվում մարդկանց հետ, այնուհանդերձ՝ նրանք ունեն մի շարք այլ առավելություններ: Օրինակ` կարողանում են լավ կենտրոնանալ, արագ հիշել մեծ տեքստեր ու արագ հաշվել:

Նույն շարքից