Հասարակություն 

ԱՄՆ-ում հիվանդանոց է տեղափոխվել Բի Բի Քինգը

analitik.am

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցած հանգստյան օրերին շաքարախտի սրման հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել հայտնի երաժիշտ Բի Բի Քինգը:

 


Ինչպես նշում է korrespondent.net-ը, բլյուզի 89-ամյա կատարողն արդեն 20 տարի է, ինչ տառապում է այս հիվանդությամբ: Հայտնի է, որ բժիշկները Քինգի մոտ ախտորոշել են օրգանիզմի ջրազրկում:

 


Բի Բի Քինգը բլյուզի ամենահայտնի կատարողներից մեկն է: Նա արժանացել է մի քանի «Գրեմմի» մրցանակի, հայտնի է իր հիթերով ու Gibson ES-355 բրենդի կիթառների հանդեպ մեծ սիրով:

 


Նույն շարքից