Քաղաքականություն 

Թուրքիայի նախկին վարչապետը հաստատում է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է իր հրամանով

analitik.am

2015 թվականի նոյեմբերին ռուսական ինքնաթիռը ոչնչացրած թուրքական օդանավի օդաչուն կապ չի ունեցել Ֆաթուլահ Գյուլենի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ Ահմետ Դավութօղլուն:

«Ես հանձնարարել էի համապատասան քայլեր ձեռնարկել ցանկացած սպառնալիքի դեպքում՝ անկախ դրանից, թե որտեղից կգար այն: Այդ հրամանն ուղղված չէր Ռուսաստանի դեմ: Իսկ ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե կրակ բացած օդաչուն կապ ունի FETO-ի հետ, ապա հնարավոր չէր կանխատեսել, թե որ օդաչուն կբացի կրակը: Գլխավոր շտաբի պետն ինձ ասել է, որ անհրաժեշտ ստուգումներ են իրականացվել և չկա որևէ ապացույց, որը կվկայի այն մասին, թե այդ օդաչուն կապ ունի Գյուլենի կազմակերպության հետ»,-ասված  է Դավութօղլուի պատասխանի մեջ, որը նա հրապարակել է թուրքական խորհրդարանի հարցմանն ի պատասխան:

Նույն շարքից