Հասարակություն 

Գորիս-Կապան ավտոճանապարհին երթևեկությունը ժամը 13:00-ին 30 րոպեով կդադարեցվի

analitik.am

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհի բարեկարգման աշխատանքներ կատարելու կապակցությամբ ապրիլի 7-ին` ժամը 13:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 294-295-րդ կմ հատվածում կկատարվեն պայթեցման աշխատանքներ:



Այդ հատվածում շուրջ 30 րոպեով երթևեկությունը կդադարեցվի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

 

 

Պայթեցման աշխատանքների ավարտից հետո Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կկատարեն ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Նույն շարքից