Հասարակություն 

Հրդեհ Մասիս քաղաքում

Հունվարի 12-ին, ժամը 13.02-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Երկաթուղայինների 4 հասցեում գտնվող սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների փողոցի թիվ 4 հասցեում գտնվող բաց բաժնետիրական ընկերության պահեստային սենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.39-ին, մարվել` 14.20-ին:

Այրվել են ստվարաթղթե թափոններ (մոտ 20 քմ):

Նույն շարքից