Քաղաքական 

Գուրգեն Արսենյանը հրաժեշտ կտա պատգամավորական գործունեությանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Պատգամավորական երկարամյա ստաժից հետո ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանը հրաժեշտ կտա պատգամավորական գործունեությանը:

«Փաստի» հավաստի աղբյուրների վկայությամբ` Գուրգեն Արսենյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի: ԱԳՆ–ի մեր աղբյուրի տվյալներով, ամենայն հավանականությամբ, նա կնշանակվի Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

Որ Արսենյանը դեսպան է աշխատելու` դա հաստատ է: Ինչ վերաբերում է կոնկրետ ՌԴ–ում դեսպան նշանակվելուն, ապա այն դեռևս վերջնական քննարկման անհրաժեշտություն ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից