Հասարակություն 

Հայ կինը եղել ու մնում է ավանդական հայ ընտանիքի կայունության անսասան հենասյունը. Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ. այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։



Ուղերձում ասված է.



«Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,



Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:



Հայ կնոջ համար ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը, ուստի միայն մեր երկրում նշվող այս տոնը մեր մայրերին ու կանանց մեծարելու, մեր գնահատանքի ու երախտիքի խոսքերն ուղղելու ևս մեկ հրաշալի առիթ է:



Հայ կինը եղել ու մնում է ավանդական հայ ընտանիքի կայունության անսասան հենասյունը: Ամենածանր պահերին կրելով բոլոր դժվարությունները՝ նա սատար է կանգնել ամուսնուն, հորը, եղբորն ու որդուն՝ դրանով դառնալով մեր ժողովրդի հարատևության երաշխիքը:



Այսօր էլ նույն անմնացորդ նվիրումով դուք մեր կողքին եք և ձեր ավանդն եք բերում մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացմանը:



Քաջառողջություն եմ մաղթում բոլորիդ: Թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, քնքշությունը, պայծառ ժպիտն ու սերը ձեզ ուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում:

Նույն շարքից