Հասարակություն 

Նորվեգացի երգեհոնահարուհին համաշխարհային է ռեկորդ սահմանել՝ նվագելով 60 ժամ

analitik.am

Նորվեգացի երգեհոնահարուհի Նինա Իրսլինգերը սահմանել է այդ գործիքով նվագելու տևողության համաշխարհային ռեկորդ՝ երգեհոնի ստեղնաշարի մոտ անցկացնելով 60 ժամ։ Այս մասին հայտնում է Նորվեգիայի հեռահաղորդակցության կորպորացիան:



Նոր համաշխարհային ռեկորդ սահմանած կինը, որի սահմանած ռեկորդը շուտով կհայտնվի Գինեսի գրքում, երգեհոնի մոտ է դիմավորել իր 60-ամյակը՝ նախապես որոշելով, որ իր համերգի յուրաքանչյուր ժամը կնվիրի իր ապրած կյանքի յուրաքանչյուր տարվան:



Իրսլինգերի համար, ով փոքր ընդմիջումներ է արել սննդի ու հանգստի համար, ամենադժվարը եղել է առանց քնելու մնալը: 2 գիշեր շարունակ նա իրեն թույլ է տվել ննջել ընդամենը 35-ական րոպե:



Իրսլինգերն արդեն երկրորդ անգամ է իր անունը գրում Գինեսի ռեկորդների գրքում: 2009-ին նա առաջին անգամ համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ նվագելով 36 ժամ:

Նույն շարքից