Հասարակություն 

Պլանային ջրանջատում Նոր Նորքում

analitik.am

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ ս.թ. ապրիլի 8-ին Նոր Նորքի 5-րդ եւ 8-րդ զանգվածների ջրամատակարարումը կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 05.00-ն: Որից հետո այն կդադարեցվի՝ պլանային աշխատանքների իրականացման նպատակով եւ կվերականգնվի 24 ժամ անց՝ ապրիլի 9-ին ժամը 05.00-ին:



Իսկ ս.թ. ապրիլի 8-ին ժամը 07.00-ից մինչեւ ապրիլի 9-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Նոր Նորքի 3 զանգվածի 29, 30, 31 շենքերի, 4-րդ զանգվածի, Ջրվեժի «Մայակ», «Բանավան» թաղամասերի, Ջրվեժ գյուղի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:



Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նույն շարքից