Քաղաքականություն 

Գագիկ Ծառուկյանին հասկացրել են, որ հակառակ դեպքում փեսաները պաշտոն չեն ունենա. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.  «Սերժ Սարգսյանը ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականություն չմտնելու համար փոխհատուցում է առաջարկել. խոստացել է բոլոր փեսաներին պաշտոն տալ կամ նրանց թողնել իրենց պաշտոններին:

Օրինակ, խոստացել է, որ փեսաներից Կարապետ Գուլոյանին՝ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդուն, կթողնի նույն՝ Կոտայքի մարզպետի պաշտոնին: Մյուս փեսային՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին էլ կընդգրկի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում, որ պատգամավոր դառնա, եթե, իհարկե, նման ցանկություն լինի: Հակառակ պարագայում Արգամ Աբրահամյանը կարող է մնալ քաղաքապետի իր պաշտոնում:

Իսկ Ծառուկյանի երրորդ փեսային՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդուն՝ Դավիթ Մանուկյանին, ռեյտինգային ընտրակարգով նույն Կոտայքի մարզից նորից պատգամավոր կդարձնի:

Հակառակ պարագայում Գագիկ Ծառուկյանին, ըստ նույն աղբյուրների, հասկացրել են, որ փեսաները պաշտոն չեն ունենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից