Քաղաքական 

Գագո, գալու ես, ստիպված ենք լինելու իրար «հագնել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը որպես հին ընկերներ հաճախ են հանդիպում, իսկ վերջերս այդ հանդիպումները Ծառուկյանի Առինջի տանն առավել հաճախացել են` կապված Ծառուկյանի քաղաքական վերադարձ-չվերադարձի հետ, Կ. Կարապետյանը վերջինիս ասել է․ «Գագո, գալու ես, ստիպված ենք լինելու իրար «հագնել»` իրար խանգարել», այնուհանդերձ, Հայաստանի լավագույն տասը մարզիկների համար «Փարավոնում» կազմակերպված միջոցառմանը, որին հրավիրվել էր նաև Կ. Կարապետյանը, չի մասնակցել:

Խնդիրը բացառապես արարողակարգային է եղել. իշխանական հիերարխիայում սուբորդինացիա կա՝ եթե որեւէ միջոցառման մասնակցում է երկրի նախագահը, վարչապետը չի մասնակցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից