Քաղաքական 

Օբաման երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարի ժամկետով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, որոնք սկսեցին գործել Ղրիմում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով:

Որոշման մեջ ասվում է, որ Ռուսաստանի գործողությունները շարունակում են ոչ սովորական և արտակարգ սպառնալիք ստեղծել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության անվտանգության համար:

Հիշեցնենք, որ վերոնշյալ պատժամիջոցները գործում են 2014 թվականի մարտի 6-ից:

Նույն շարքից