Այսօր վաղ առավոտյան Ղրղզստանի մայրաքաղաքի Մանաս օդանավակայանում վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել Հոնկոնգից Ստամբուլ ուղևորվող Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 747-400 օդանավը:
Ինչպես հայտնում է Ղրղզստանի առողջապահության նախարարը, ավիավթարի արդյունքում զոհերի թիվը այս պահին հասել է 32-ի: Ավելի վաղ հայտնվում էր 20 զոհի մասին:
Նշվում է, որ դեպքի վայրից հոսպիտալացվել է 8 մարդ, այդ թվում 6 երեխա: Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Զոհերի և վիրավորբերի թիվը վերջնական չէ: