Հասարակություն 

Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ովքե՞ր են մասնակցել նրա հարսանիքին (լուսանկարներ)

analitik.am

Օրերս կայացել է քրեական աշխարհում հեղինակություն վայելող Ռոմիկի պսակադրությունը:



Մեր ունեցած տեղեկություններով, Ռոմիկի հարսանիքը եղել է թեև համեստ, բայց բավականին բազմամարդ. ներկա են եղել ինչպես քրեական, այնպես էլ քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, նույնիսկ՝ օրենքով գողեր ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտերկրից՝ Ռուսաստանի դաշնությունից ու Եվրոպայից: Երեկոն իրենց կատարումներով «ծաղկեցրել են» երգչուհի Սոնա Շահգելդյանը, ապարանցի Դավոն ու Գայանե Սերոբյանը և էլի շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ: Հարսանիքը կայացել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Հավելենք, որ Ռոմիկը քրեական աշխարհում հայտնի է որպես Վարդենիսում հարգված և հարց «լուծող» անձնավորություն:



http://fnews.am/disc/06-04-15/ae75b3d76b41c8e23e661b4d795934a1.jpg

 

 

http://fnews.am/disc/06-04-15/97c196b78476a5ee6455565edc241b47.jpg

 

 

http://fnews.am/disc/06-04-15/3d3a36e16417fab6ea8c9440fbcf3ca1.jpg

 

Աղբյուրը՝  fnews.am

Նույն շարքից