ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելի միգրացիոն քաղաքականությունն աղետաբեր սխալ է անվանել: Այս մասին նա խոսել է Times և Bild թերթերի հետ զրույցի ժամանակ:
«Կարծում եմ, որ նա արել է աղետաբեր սխալ ընդունելով բոլոր ներգաղթյալներին»,-ասել է հանրապետական գործիչը:
Թրամը նաև նշել է, որ վստահելու է Պուտինին և Մերկելին, սակայն դա երկար տևել չի կարող:
Հավելենք, որ Գերմանիայում միգրանտների հետ կապված խնդիրը հուզում է նաև հենց գերմանացիներին, որոնց դուր չի գալիս իշխանությունների վարած քաղաքականությունը: