Հասարակություն 

Բիլ Քլինթոնի աղմկահարույց սիրավեպի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել

analitik.am

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկու սիրավեպը, անշուշտ, Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաաղմկահարույց սիրային հարաբերությունների թվին է դասվում:

 


Ժամանակին այդ հարաբերությունները դարձել են Քլինթոնի պաշտոնանկության պատճառ, իսկ սիրավեպի «թեժ» մանրամասները զարմացրել են միլիոնավոր մարդկանց:

 


Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այժմ Սպիտակ տան նախկին աշխատակիցները նոր բացահայտումներ են արել աղմկահարույց սիրավեպի մասին:

 


Բազմաթիվ սպասավորներ, խոհարարներ, այգեպաններ տարիներ շարունակ ականատես են եղել նախագահի ու Լևինսկու սիրախաղին: Նրանց խոսքերով՝ «զույգը հանդիպել է Քլինթոնի կնոջ` Հիլարիի քթի տակ»:


 

Սակայն երբ Հիլարին իմացել է սիրավեպի մասին, նա հաստ գրքով այնպես է հարվածել ամուսնուն, որ ամուսնական մահճակալն ուղղակի արնաշաղախ է եղել:

 


Հեղինակ Քեյթ Անդերսոն Բրաուերսի նոր հրատարակված The Residence: Inside the Private World of the White House («Նստավայր. Սպիտակ տան ներքին աշխարհը») գրքի էջերում ականատեսները պատմել են, որ ամուսնական դավաճանության բացահայտումից հետո Բիլ Քլինթոնը ստիպված է եղել  3-4 ամիս շարունակ քնել իրենց ննջասենյակին կից աշխատասենյակի բազմոցին:

Նույն շարքից