Քաղաքականություն 

Ձևավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը

analitik.am

Հունվարի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում տեղի ունեցած փակ- գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձևավորվել է կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը:

Քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը հետևյալ տեսքն է ստացել.

1.Նիկոլ Փաշինյան
2. Սասուն Միքայելյան
3. Արայիկ Հարությունյան
4. Ալեն Սիմոնյան
5. Սուրեն Պապիկյան
6. Լենա Նազարյան
7. Արարատ Միրզոյան
8. Ռոմանոս Պետրոսյան
9. Նարեկ Բաբայան
10. Տիգրան Ավինյան

Կուսակցության համամասնական ցուցակը ներկայացվելու է «Ելք» դաշինքին, որի համամասնական ցուցակը ձևավորվելու «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համաձայնության արդյունքում:

Նույն շարքից