1. Ոչ ոք ի ծնե չի ատում այլ մարդու` նրա մաշկի գույնի, ծագման կամ կրոնի պատճառով: Մարդիկ սովորում են ատել, և եթե նրանք կարող են սովորել ատել, նրանց կարելի է սովորեցնել նաև սիրել:
2. Ազատ լինելու համար բավական չէ ձերբազատվել քեզ կաշկանդող շղթաներից, պետք է այնպես ապրել, որ քո կյանքով ամրապնդես մյուսների ազատությունը:
3. Եթե ցանկանում ես հաշտություն կնքել թշնամուդ հետ` պետք է նրա հետ համագործակցես: Այդ ժամանակ նա կդառնա քո գործընկերը:
4. Խիզախությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ դրա հաղթահարումը, ուստի խիզախ մարդը նա չէ, ով չի վախենում, այլ նա է, ով հաղթահարում է իր վախը:
5. Կրթությունն ամենահզոր զենքն է, որ կարող է կիրառվել աշխարհը փոխելու համար:
6. Գերագույն փառքի հասնում են ոչ թե երբեք չսայթաքելու, այլ ամեն սայթաքումից հետո բարձրանալու շնորհիվ:
7. Դեպի ազատություն տանող ճանապարհը հարթ չէ. մեզանից շատերը մեր երազանքներն իրականացնելու համար ստիպված կլինեն բազմիցս անցնել մահվան խավարչտին արահետներով:
8. Երբ մարդուն զրկում են իր երազած կյանքով ապրելու իրավունքից, նրան այլ ելք չի մնում, քան օրինազանց դառնալը:
9. Սխրագործությունները անիրագործելի են թվում այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն կատարվել:
10. Երբ բանտից դուրս էի գալիս այն դարպասով, որն ինձ դեպի ազատություն էր տանում, ես գիտակցեցի, որ եթե բանտում չթողնեմ իմ ողջ դառնությունն ու ատելությունը, ես այդպես էլ բանտարկյալ կմնամ` անգամ ազատության մեջ:
11. Նախ և առաջ պետք է ազնիվ լինես ինքդ քեզ հետ: Անհնար է որևէ ազդեցություն գործել հասարակության վրա, եթե չես կարողանում փոխել ինքդ քեզ:
12. Անհնար է ազգի մասին հավաստի պատկերացում կազմել` առանց այդ ազգի բանտերն այցելելու: Ազգի մասին դատելիս հաշվի առեք ոչ թե այն, թե ինչպես են վերաբերվում այդ ազգի ամենաբարձր խավի քաղաքացիների հետ, այլ ամենացածր խավի քաղաքացիների հետ:
13. Ցանկացած մարդ կամ կառույց, որ փորձում է գողանալ իմ արժանապատվությունը, դատապարտված է պարտության:
14. Ոչ մի երկիր չի կարող զարգանալ, եթե նրա քաղաքացիները կրթված չեն:
15. Մի անհատը չի կարող ազատագրել երկիրը: Երկիրը ազատագրում են հավաքականորեն գործելով: