Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ն հնացած կառույց է. Թրամփ

analitik.am

Bild և  Times թերթերի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ում խնդիրներ կան և Հյուսիսատլանտյան դաշինքը հնացած կառույց է:

«Ես վաղուց եմ ասել, որ ՆԱՏՕ-ում խնդիրներ կան: Ինչպես գիտեք, այն ձևավորվել է շատ տարիներ առաջ, իսկ հիմա արդեն հնացած է: Բացի դրանից, պետք է ասեմ, որ կան երկրներ, որոնք ավելի շատ պետք է վճարեն: ԱՄՆ-ը ապահովում է այդ երկրների անվտանգությունը և այն, որ որոշ երկրներ շատ քիչ են վճարում, անարդար է ԱՄՆ-ի նկատմամբ»,-ասել է Թրամփը:

ԱՄՆ նորընտիր նախագահը նշել է որ ՆԱՏՕ-ի անդամ 22 երկրներից միայն 5-ն են վճարում այնքան, որքան պետք է վճարեն:

Ամեն դեպքում Թրամփն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն իր համար շատ կարևոր է:

Նույն շարքից