Հասարակություն 

Հունվարի 20-ից հետո ես երկար կքնեմ. Բարաք Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS-ի հետ հարցազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել հունվարի 20-ից հետո, հայտարարել է, որ փորձելու է լավ քնել. «Մի բան հաստատ է՝ ես զարթուցիչով չեմ արթնանալու: Ցանկանում եմ երկար քնել և մի քիչ էլ ժամանակ ծախսել ոչ լուրջ բաներ անելով»:

Օբաման նաև նշել է, որ կցանկանար մտածել այն մասին, թե ինչ կարող էր անել նախագահության 8 տարիների ընթացքում, որ չի արել. «Ես հարմար ժամանակ չեմ ունեցել այդ մասին մտածելու համար և դա կանեմ հունվարի 20-ից հետո, երբ տեղի կունենա նոր նախագահի ինաուգուրացիան»:

Միևնույն ժամանակ  ԱՄՆ գործող նախագահն ասել է, որ չի պատրաստվում երկար ժամանակ պարապուրդի մատնված մնալ և ցանկանում է զբաղվել դասախոսությամբ. «Ես հույս ունեմ, որ դասախոսությամբ կզբաղվեմ, քանի որ դա արդեն արել եմ և շատ ուրախ ժամանակ է անցկացնում համալսարանում»:

Նույն շարքից