Հասարակություն 

Որքան դրամական միջոցներ ունեն դատարանների նախագահները

analitik.am

ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 2014 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Tert.am-ը ուսումնասիրել է ՀՀ դատական իշխանության մեջ առավել բարձր պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարագրերը:



Ըստ այդմ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի դրամական միջոցները 2014թ-ի վերջին ավելացել են: Եթե տարեսկզբին նա ունեցել է 4,700,000 ՀՀ դրամ  և 3,600 ԱՄՆ դոլար, ապա տարեվերջին դրանք կազմել են՝ 6,300,000 դրամ, 5,200 դոլար և 2,800 եվրո: Հարկային տարում ՍԴ նախագահի եկամուտը կազմել է 13,503,196 դրամ՝ ստացված աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

 

 

Նրա կնոջ՝ Անահիտ Խաչատրյանի դրամական միջոցներն ավելին են: Տիկնոջ դրամական միջոցները եթե 2014թ-ի սկզբին կազմել են  5,400,000 դրամ և 2,300 դոլար, ապա տարեվերջին դրանք ավելացել են՝ կազմելով՝ 7,500,000 դրամ և 5,200 դոլար:

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դրամական միջոցները 2014թ-ի տարեվերջին կազմել են 185,790 ԱՄՆ դոլար և 5,000,000 մլն ՀՀ դրամ: Տարեսկզբի համեմատ Վճռաբեկ դատարանի նախագահի դրամային միջոցները նվազել են 19,000,000 դրամով, սակայն հայտարարագրում նշված չէ, թե ինչի վրա է նա ծախսել այդ գումարը, բացառությամբ 1, 200,000 հազ դրամի, որով Արման Մկրտումյանը հողամաս է գնել:



Տարվա ընթացքում դատավորի եկամտի չափը կազմել է ավելի քան 21,104,000 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, ինչպես նաև տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումից:



ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կինը՝ Մարինե Մկրտումյանը ևս 2014թ-ին ձեռք է բերել անշարժ գույք՝  29,166,045 դրամ արժողությամբ, իսկ օտարել՝ 4,800,000 հազ. դրամ արժողությամբ անշարժ գույք։ Նրա դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 40,000 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 30,000 դոլար:

 

 

ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանի դրամական միջոցները 2014թ-ի վերջին կազմել են 35 մլն 600,000 դրամ, 100,000 դոլար և 4,000 եվրո: Տարեսկզբի համեմատ դրանք պակասել են 600, 000 դրամով, 4 000 դոլարով և 2 000 եվրոյով:  Դատավորի հարկային տարվա եկամուտը կազմել է 7,934,000 դրամ:

 

Կարեն Մաթևոսյանի տիկնոջ՝ Իրինա Հովհաննիսյանը դրամական միջոցները 2014թ-ի վերջին կազմել են 39,000,000 դրամ  և 1100 դոլար:
 



ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի դրամական միջոցները, եթե 2014թ-ի սկզբին կազմել է 8,500,000 դրամ, ապա տարեվերջին՝ 8,700,000 դրամ: Հարկային տարում նրա ունեցած եկամուտը կազմել է 14,735,000 դրամ, որն ստացվել է աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

 

 

Տիգրան Սահակյանի տիկնոջ՝ Գոհար Սահակյանի դրամական միջոցները տարեվերջին  կազմել են 2,050,000 դրամ: Նա 2014թ-ի ընթացքում ձեռք է բերել 2,000,000 դրամ արժողությամբ մարդատար ավտոմեքենա:



ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանի դրամական միջոցները 2014թ-ի վերջին կազմել են 18,000,000 դրամ, իսկ տարեսկզբին՝ 24,000,000 դրամ: Թե ինչ նպատակով է ծախել դատավորը 6,000,000 դրամը, հայտարարագրում նշված չէ: Դատավորի եկամուտը հարկային տարում կազմել է 12,064,758 դրամ:

 

 

Նրա կնոջ՝ Հասմիկ Շահումյանի դրամական միջոցները 2014թ-ի վերջին ավելացել են 2500 դոլարով, պակասել 500,000 դրամով և կազմել 57,000 ԱՄՆ դոլար: Տիկնոջ եկամտի չափը կազմել է՝ 1,045,000 հազ. դրամ, իսկ եկամտի տեսակն է՝ տրված փոխառությունների (ավանդ) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը:

 

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ որդու՝ Էդուարդ Մաթևոսյանի եկամուտն անցած տարի կազմել է 14,000,000 ՀՀ դրամ, եկամտի տեսակը՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած):
 



ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանի դրամական միջոցները 2014թ-ի վերջին կտրուկ աճել են տարեսկզբի համեմատ: Դատարանի նախագահը եթե տարեսկզբին ունեցել է  500,000 դրամ և 2000 դոլար, ապա տարեվերջին այդ թիվը կազմել է՝ 12,000,000 դրամ և 3000 դոլար:



Տարեվերջին կտրուկ աճել է նաև դատավորի կնոջ Մարինե Սարգսյանի դրամական միջոցները: Ըստ հայտարարագրի, եթե կինը տարեսկզբին ունեցել է 500,000 դրամ, ապա տարեվերջին այն կազմել է 12,000,000 դրամ: Նշենք նաև, որ կինը տարվա ընթացքում օտարել է 13 մլն դրամ արժողությամբ մարդատար LEXUS GX 470 մակնիշի մեքենան:



Աղբյուրը ՝  tert.am

Նույն շարքից