Աշխարհի 8 ամենահորուստ մարդկանց կարողությունը հավասարվել է Երկիր մոլորակի 3,6 միլիարդ բնակչի կարողությանը: Այս մասին ասված է աղքատության դեմ պայքարող Oxfam կազմակերպության հաշվետության մեջ:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը շարունակում է գլխավոր Բիլ Գեյթսը, ում կարողությունը հասնում է 75 միլիարդ դոլարի: Ամենահարուստների ութնյակում տեղ են գտել նաև Մարկ Ցուկերբերգը, Ուորեն Բաֆեթը, Մայքլ Բլումբերգը, Ջեֆ Բեզոսը, Կառլոս Սլիմը, Լարի Էլիսոնը, Ամանսիո Օրտեգան: