Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ում անհանգստացած են Թրամփի հայտարարությունների պատճառով

analitik.am

ՆԱՏՕ-ի ղեկավարությանն անհանգստացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հնացած կառույց է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:

Շթայնմայերը նաև նշել է, որ պատրաստվում է հարցը քննարկել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն հնացած կառույց է և դաշինքի անդամ 22 երկրներից միայն 5-ն են վճարում այնքան, որքան պետք է վճարեն:

Նույն շարքից