Հասարակություն 

Մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Զադոյանը

analitik.am

Երեկ մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Զադոյանը:



Նա ծնվել է 1949 թվականին՝ Արարատ գյուղում: 1975թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:



1968-1969 թթ. եղել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի կազմբաժնի վարիչ: 1975-1981թթ. կոմերիտական աշխատանք է վարել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:



1981-1987թթ. եղել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի տնօրենի տեղակալ: 1987-1991 թթ. աշխատել է «Արարատարդշին» տրեստի շինիրերի կոմբինատի տնօրեն, տրեստի կառավարչի տեղակալ:



1991-1993թթ. եղել է Արարատի շրջխորհրդի նախագահ: 1993-1995թթ. աշխատել է ՀՀ պարենի և մթերումների նախարար: 1996-1998թթ. եղել է Արարատի մարզպետ:



1998-1999թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարար:



1999-2000 թթ. աշխատել է ՀՀ Էներգետիկայի նախարար:



2000-2002թթ. աշխատել է ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար:



2002-2003 թթ. եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարար:

 

Նույն շարքից